Սմբատյանի մաֆիան շարունակում է գործել

Արմեն Ամիրյանը դեռ նոր էր նշանակվել մշակույթի նախարարի պաշտոնում, մենք կանխատեսել էինք, որ նրան դժվարին փորձություններ են սպասում, որոնց դիմակայելը հեշտ չի լինելու, կամ էլ՝ անհնար: Բանն այն է, որ տարիներ եւ անգամ տասնամյակ շարունակ մշակույթի ոլորտի կոորդինացումը եւ ոլորտի անցուդարձի վերահսկողությունը եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր, ՀՀ մշակույթի նախկին նախարար, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան , ներկայումս Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Սմբատյանի ձեռքում: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք նախարարի պաշտոնը զբաղեցրած Սմբատյանն արդեն իսկ աչքի է ընկել իր անգերազանցելի հատկանիշներով, պատմում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս հասկացել է, որ անթույլատրելի է Սմբատյանին , որը ոչ ավել , ոչ պակաս մաֆիոզի համբավ է ունեցել: Իհարկե, Վանո Սիրադեղյանն էլ իր չափով է ազդեցություն ունեցել մշակույթի ոլորտի վրա, բայց այնքանով, որքանով չեն խաչվել իր եւ Սմբատյանի շահերը:Ինչեւէ, ամենակարող Սմբատյանի թուրն այսօր էլ աջ ու ձախ կտրում է, նա այն չերեւացող, գորշ կարդինալն է, որը իրականում ղեկավարում է մշակութային ոլորտը: Սակայն Արմեն Ամիրյանը կարծես խառնում է Սմբատյանի պլանները, եւ այդ ամենի արդյունքում բանսարկությունների հող է նախապատրաստվել: Սկսենք սկզբից: Ամիրյանի նախարար նշանակվելուց  առաջ Սմբատյանը մի գաղափար էր հղացել՝ ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերում հանդես եկող մեր տաղանդավոր հայրենակիցները: Առաջին ելույթը, ինչպես կանխավ ասվել էր, նախատեսվում է 2017-ի ապրիլի 24-ին: Նա պլանավորել էր, որ այդ նվագախումբը պետք է ղեկավարի իր որդին՝ Սերգեյ Սմբատյանը՝ Երիտասարդական նվագախմբի ղեկավար: Կրտսեր Սմբատյանը անցած տարի Անկախության օրվան նվիրված ` «Անկախության սերունդ» խորագրով նախագծի հեղինակն էր նաեւ, և նա էլ ղեկավարեց նվագախումբը: Սակայն նորանշանակ Արմեն Ամիրյանը որոշեց, որ Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը կղեկավարի ոչ թե մի դիրիժոր, այլ 3՝ Էդուարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը եւ Սերգեյ Սմբատյանը, ինչը տարատեսակ խոսակցությունների ու դժգոհությունների տեղիք տվեց։ Դրանից հետո մամուլին ուղարկվող անանուն նամակները շատացան, որոնցով քար են նետվում մյուս երկու դիրիժորների հասցեին՝ ասելով, թե ղեկավարման մենաշնորհը գաղափարի հեղինակին պետք է տալ: Օրերս համացանցում հայտնվեց հերթական նամակը,բայց ոչ անանուն, այն մակագրված է քաղաքացի Դավիթ Հարությունյանի բայց նամակի բովանդակությունն, ավելի ճիշտ անբովանդակ նամակը կասկածները ավելի է խորացնում, որ խնդիր է դրված հեղինակավոր դիրիժորին սեւացնելու : Խոսքը Էդուարդ Թոփչյանի մասին է, որին, ի դեպ, Արմեն Սմբատյանը մշտապես նախանձել է : Սմբատյանի կոկորդում է մնացել, որ Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորն է ոչ թե յուր զավակը, այլ տաղանդավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, որը վայելում է նախագահի համակրանքը: Դավիթ Հարությունյանը նամակը հասցեագրել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, որտեղ նամակի հեղինակը կասկածի տակ է դրել, մինչեւ անգամ հերքել Էդուարդ Թոփչյանի կենսագրականում առկա տվյալները, մասնավորապես՝ նրա կողմից եվրոպական մի շարք հեղինակավոր ֆիլհարմոնիկ նվագախմբեր ղեկավարելու մասին փաստը: Նամակի հեղինակը հարցում է ուղարկել ամենահայտնի 10 տարբեր նվագախմբեր, որոնք հերքել են իրենց մոտ Թոփչյանի հանդես գալու փաստը : Սակայն ուշագրավ է , որ բայց նամակում տեղադրված են ոչ թե հարցման օրիգինալ պատասխանները, այլ դրանց հայերեն թարգմանված բովանդակությունը , ինչն առավել ծիծաղելի է դարձնում դրա թիկունքում կանգնածների մանկամտությունն ու խուճապահար վիճակը: Պարզվում է, այս քաղաքացին Թոփչյանի նկատմամբ <<հետախուզությունը>> սկսել է շատ պատահականորեն: Եվրոպայում շրջագայելու ընթացքում՝ մի համերգի ժամանակ, ցանկացել է հպարտանալ, որ նրանց ղեկավարել է նաեւ իր հայրենակիցը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ «Սակայն մեծ ցավ ապրեցի, երբ այդ երաժիշտն ասաց, որ նման անունով անձնավորություն երբեւէ իրենց նվագախմբին չի ղեկավարել»,-գրված է նամակում: Եւ ահա, այս ամենից հետո էլ մեր համերկրացին որոշել է գնալ մինչեւ վերջ: Արմեն Ամիրյանը եւս արձագանքեց այս նամակին, որը տեղ գտավ նախարարության ֆեյսբուքյան էջում. «Արդարությունը հենց պահանջում է, որպեսզի ես մեկ անգամ եւս բարձրաձայնեմ, որ խիստ բարձր եմ գնահատում դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ստեղծագործական տաղանդն ու վաստակը։ Իսկ մնացածը համարում եմ սովետական տարիներին բնորոշ բանսարկություն»։ Դե ինչ, Ամիրյանի պատասխանը ձեռնոց է Սմբատյաններին, որքան կդիմանա մշակույթի նախարարը, ցույց կտա ժամանակը, բայց արդեն իսկ սկիզբը խոստումնալից է: Ի դեպ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, մեզ հետ զրույցում Սմբատյանների անունը հնչեցրեց, որոնք ըստ նրա կանգնած են Թոփչյանին հասցեագրված կեղտոտ նամակի հետեւում: Մենք կապվեցինք նաեւ Կարեն Դուրգարյանի հետ, ով Օպերայի գլխավոր դիրիժորի պաշտոնից ազատվելուց հետո այժմ աշխատանքի է անցել արտասահմանում։ Լսեցինք նրա կարծիքը այս աղմուկի մասին, Դուրգարյանն ասաց, որ նամակը կարդացել ու զարմացել է․«Ճիշտն ասած հենց կարդացի, հասկացա, որ պատվեր է։ Ես շատ երկար կուզենայի զրուցել այս թեմայով, բայց քանի որ հիմա փորձի եմ շտապում, կարճ կխոսեմ։Իմանալով իմ կոլեգային, իմ լավ ընկերոջը՝ Թոփչյանին, ես վստահ եմ, որ ինքն էլ ժպտացել եւ հումորով է ընդունել այս խեղկատակ նամակը։ Վստահ եմ, որ Թոփչյանը միայն մտածում է բարձր արվեստի մասին, իր նվագախմբի մասին եւ հայրենիքի պատիվը բարձր պահելու մասին, իսկ ինչ վերաբերում է նամակին, ապա բոլորը գիտեն, թե ով է հեղինակը, դրա համար էլ կարիք չկա ոչ մի բան մեկնաբանելու եւ ցածրանալու։ Եղել ենք մեր բարձունքի վրա եւ կմնանք մեր բարձունքի վրա։ Մենք պատիվ ենք ունեցել եւ հպարտ ենք, որ ղեկավարել ենք Հայաստանի եւ արտասահմանի հիանալի նվագախմբեր, ու դեռ շատ երկար պիտի ղեկավարենք, Աստված բոլորիս հետ», -եզրափակեց Դուրգարյանը։ Անի Սահակյան

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am