ԵԽԽՎ համազեկուցողները մեկնում են Ադրբեջան
Այսօր Ստրսաբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում կայացել է ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի նիստը, հայտնում է ԵԽԽՎ կայքը։ Նիստի ընթացքում Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննաքն ու Սեզար Ֆլորին Պրեդան կոմիտեի անդամներին զեկուցել են այս ամսվա սկզբին Ադրբեջան կատարած այցի արդյունքների մասին։ Ինչպես հայտնել են՝ դարձյալ կայցելեն Ադրբեջան ու հերթական զեկույցը կնախապատրաստեն։
