Դատարանն արգելել է Թերեզա Մեյին գործարկել Brexit-ը
Հունվարի 24-ին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել է երկրի վարչապետ Թերեզա Մեյին առանց խորհրդարանի հավանության գործարկել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը։ Որպեսզի Brexit-ի գործընթացի գործարկումը քննության դրվի խորհրդարանում, քվեարկել է 11 գերագույն դատավորներից 8-ը։ Դատարանը վճռել է, որ Brexit-ի գործարկումը սկսելու համար չի պահանջվում Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանների հավանությունը։ Իշխանություններին անհրաժեշտ է պարզապես խորհրդատվություններ անցկացնել Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի ներկայացուցիչների հետ։
