«Գազպրոմի» աշխատակցից «ոսկե» զուգարանակոնք են գողացել
izvestia.ru-ն հայտնում է,որ դեկտեմբերի վերջին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Նոր Մոսկվայի» Սոսենսկոյե թաղամասում : «Գազպրոմի» անվտանգության ծառայության աշխատակցից գողացել են 200 հազար ռուբլի արժողությամբ զուգարանակոնք: Գողության մեջ կասկածվում են անվտանգության աշխատակցի նոր բնակարանում վերանորոգում կատարող ներգաղթյալ աշխատակիցները: Տուժածը պատմել է, որ երբ եկել է՝ հետևելու վերանորոգման աշխատանքներին, բանվորներն այնտեղ չեն եղել: «Ոսկե» զուգարանակոնքից բացի՝ անհետացել են նաև սանտեխնիկայի որոշ այլ դետալներ: «Նա այդ բնակարանում չէր ապրում, վերջերս էր գնել, որպեսզի արագ հասնի աշխատանքի. «Գազպրոմի» հաստատություններից մեկը գտնվում է Սոսենսկոյե թաղամասում»,- ասել է աղբյուրը:
