Մամեդյարովն ու Լավրովը կհանդիպեն
Trend-ին Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հաղորդել է ,որ հունվարի 24-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը,որը ծրագրված է եղել դեռեւս դեկտեմբերին: ԱԳ նախարարները քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների հիման վրա,ասել է Հաջիեւը:
