Սոցցանցով խմբակային բռնաբարության հեռարձակման ժամանակ ձերբակալել են 3 տղամարդու
Aftonbladet շվեդական թերթը հաղորդում է,որ Շվեդիայում ձերբակալել են երեք տղամարդու, որոնք Facebook սոցցանցում ուղիղ եթերով հեռարձակել են աղջկա բռնաբարությունը:Իրավապահ մարմիններին դիմել է 21-ամյա Ջոզեֆին Լունդգրենը, որը բռնաբարության հոլովակը հայտնաբերել է Facebook-ի փակ խմբերից մեկում։ Սոցցանցում հեռարձակվող ուղիղ եթերն ընդհատվել է, երբ ուժայինները ներխուժել են բնակարան։
Բռնաբարության զոհ դարձած աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, երեք կասկածյալները ձերբակալվել են։
