Սիրիայի ընդդիմությունը Աստանայի բանակցությունների կոմյունիկեն չի ստորագրում
Սիրիական ընդդիմության ներկայացուցիչ Յահյա Ալ-Արիդին հայտարարել է,որ Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել Աստանայում բանակցությունների կոմյունիկեն,այդ որոշումը հիմնավորել է այն փաստով, որ ամփոփիչ փաստաթուղթը ընդդիմադիրների կարծիքով բավականաչափ ուժեղ չէ՝ ՄԱԿ-ի քննարկմանն ուղղելու համար։ «Մենք այստեղ երկու օրով չենք եկել, մենք նպատակ ունենք, որին պետք է հասնել»,-ասել է ընդդիմության ներկայացուցիչներից մեկը։
