Ճանաչու՞մ եմ, արդյոք, սպանվածին…այո ազգական է
Երեկ այսպիսի հաղորդագրություն տարածվեց. «Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել 22-ամյա պայմանագրային զինծառայող Կարեն Մարատի Ուլուբաբյանը», որից հետո ես բազմաթիվ հեռախոսազանգեր ստացա…Հարցնում էին՝ ճանաչու՞մ եմ, արդյոք, սպանվածին… Մի քիչ, հեռակա կարգով, ճանաչում եմ. մեր հեռավոր ազգականներից է և գիտեմ, որ՝ սպանված Կարեն Ուլուբաբյանը Մարատի որդին է, իսկ Մարատը՝ սպանված Կարեն Ուլուբաբյանի եղբայրն է… Հրայր Ուլուբաբյանի գրառումը
