Սեյրան Օհանյանը թիմակիցների առջեւ բացել է խաղաքարտերը
hayeli.am-ին հայտնի է դարձել, որ Սեյրան Օհանյանը նեղ թիմակիցների հետ զրույցում բացել է խաղաքարտերը՝ ասելով, որ թե իրենք, թե ԲՀԿ-ն ունեն Ռուսաստանի դաբրոն: Ասել է նաեւ, որ խնդիր է դրված թե իր, թե Ծառուկյանի առջեւ հնարավորինս հավաքել դաշտում առկա մեծ թով ուժեր, իսկ հետագա միավորման հարցին էլ պատասխանել է, որ կառաջնորվեն պահի նպատակահարմարությունից ելնելով: Նշենք, որ տեղեկություններ կան, թե Սեյրան Օհանյան ու Գագիկ Ծառուկյանը ինտենսիվ հանդիպում են միավորվելու հարցով:
