Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են
Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ նախօրեին տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են առաջիկա քաղաքական զարգացումենրեի հետ կապված հարցեր, այդ համատեքստում Աբրահմյանը Սերժ Սարգսյանին հայտնել է իր՝ ՀՀԿ-ից դուրս գալու մտադրության մասին: Սերժ Սարգսյանը չի առարկել: Հիշեցնենք, որ ավելի վաղ Hayeli.am-ը տեղեկացրել էր, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից հեռանալու ոորոշում է կայացրել: Նա չէր մասնակցել ՀՀԿ վերջին համագումարին և ընդհանրապես կուսակցական վերջին քննարկումներին ներկա չէր լինում: Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու պաշտոնական տեղեկությունը կհրապարակվի առաջիկայում:
