Շվեյցարիան Միհրան Պողոսյանի գործով իրավական աջակցության միջնորդությունը չի բավարարել. «Հետք»
2017թ. հունվարի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է Շվեյցարիայի Հանրապետության Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի գրությունն այն մասին, որ Միհրան Պողոսյանի գործով դատական միջնորդությունը չեն կարող բավարարել: «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը: Թե ինչու է մերժվել՝ ՀՔԾ-ն չի մանրամասնում: Պանամայի Հանրապետություն ուղարկված միջնորդության վերաբերյալ մինչ օրս որևէ տեղեկություն չի ստացվել՝ չնայած, որ ՀՔԾ-ի՝ իրավական օգնություն հայցելուց անցել է շուրջ 6 ամիս: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Հետք»-ի կայքում:
