Հովիկ Աբրահամյանը հաստատեց.նա դուրս է գալիս ՀՀԿ-ից
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան մեզ հետ զրույցում հաստատեց լուրերը, թե ինքը դուրս է գալիս ՀՀԿ-ից,սակայն կմնա քաղաքականության մեջ: Հիշեցնենք,որ երեկ Hayeli.am-ը տեղեկացրել է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս օրերին զբաղված էր իր քաղաքական ապագայի ճշգրտման հարցերով և այդ նպատակով ինտենսիվ հանդիպումներ էր ունենում: Մեզ հայտնի է դարձել, որ բանակցությունները ցանկալի արդյունք չեն տվել, և Հովիկ Աբրահամյանը կայացրել է ճակատագրական որոշում՝ հեռանալ ՀՀԿ-ից: Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու պաշտոնական տեղեկությունը կհրապարակվի առավոտյան: Ի դեպ, այսօր Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրն է,ինչի առիթով hayeli.am-ը շնորհավորում է նրան:
