Օբաման վերջին պահին Պաղեստինին է ուղարկել 221 մլն դոլար
РИА Новости-ն՝ հղում անելով Associated Press-ին հայտնում է ,որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր աշխատանքային վերջին ժամերին Պաղեստինին փոխանցել է 221 մլն դոլար: Գումարի փոխանցմանը դեմ էին Հանրապետական կուսակցության անդամները։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն տրամադրել է 227 միլիոն դոլար: Դրանից 4 մլն-ը նախատեսվում է ծախսել կլիմայի հետ կապված ծրագրերի վրա: Եվս 1,25 միլիոն կստանան ՄԱԿ-ի ներքո աշխատող կազմակերպությունները:
