Ծառուկյան դաշինքի ներսում դեմ են Ստեփան Դեմիրճյանին
Երեկ մամուլում հրապարակվել էր, որ Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ու ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել և քննարկել են առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր:ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը տեղեկացրել էր, որ դեռևս վերջնական որոշում չի կայացվել: hayeli.am-ին հայտնի է դարձել, որ Ծառուկյան դաշինքի ներսում կա մեծ ընդվզում, և դաշինքի անդամները համաձայնության չեն, որ Ստեփան Դեմիրճյանը կամ նրա կուսակցության որևէ անդամ ընդգրկվի իրենց շարքերում՝ համարելով, որ Ստեփան Դեմիրճյանը՝ որպես քաղաքական միավոր իրեն արդեն սպառել է:
