Ծառուկյանի մարզպետ փեսային կփոխարինի «Բուլկի Արամը»․ «ՉԻ»
«Մեր տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն արդեն մի քանի օր է աշխատանքի չի հաճախում: Նրա «գործուղման» պատճառը առաջիկա հավանական պաշտոնանկումն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կոտայքի մարզպետի հավանական թեկնածու է համարվում Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը՝ «Բուլկին»: Մեր տեղեկություններով՝ այս օրերին սպասվում է մեկ այլ մարզպետի պաշտոնանկություն եւս: Առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Արարատի մարզպետի պաշտոնի համար շրջանառվում է երկու անուն՝ բնապահպանության նախկին նախարար, դաշնակցական Արամայիս Գրիգորյանի եւ Սերժ Սարգսյանի խորհրդական Այինլիկ Սարգսյանի անունները»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
