Թոխմախի Մհերը նախագահի մոտ
Մեր տեղեկություններով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը նախագահական նստավայրում է եղել, ըստ էութայն այցի նպատակը ապագա քաղաքական գործընթացներին իր կամ որդու տեղի եւ դերի ճշգրտման խնդիրն է եղել։ Մամուլում տեղեկություններ կան, որ Սեդրակյանը նեղսրտած է իշխանություններից եւ նրա ուսյալ որդին՝ Դավիթ Սեդրակյանը, որը Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ է, կառաջադրվի ԲՀԿ ցուցակով։
