Ագրամունտը հիասթափեցրեց ադրբեջանցիներին
«Ազատել «Հանրապետական ալընտրանք»`ReAl, քաղաքացիական շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին: Ադրբեջանի ղեկավարության հետ վարած բանակցությունների արդյունքում հաջողվել է հասնել մի շարք լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ազատ արձակմանը:Դա անկասկած մեծ հաջողություն է: Սակայն որոշ քաղաքացիներ դեռեւս կալանավորված են:Նրանց թվում է ReAl-ի առաջնորդ Իլգար Մամեդովը»,- Ադրբեջանի ղեկավարությանն ուղված կոչում նման հայտարարություն է արել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը :
