Չորս ոտք ունեցող երեխա է ծնվել
«Times Of India»-ն հայտնում է,որ Հնդկականում անհայտ մուտացիայի պատճառով չորս ոտքանի տղա է ծնվել, ինչպես նաև երկու զույգ սեռական օրգաններով: Տղայի ծնողները նրան «աստվածների պարգև» են անվանում և ասում, որ պատրաստ են խնամել նրան այնքան, որքան հարկ լինի: Տղայի 23-ամյա մայրը ևս մեկ, սակայն առողջ երեքամյա որդի ունի: Ինչպես նշվում է, սկզբից կինը ցանկանում էր տուն տանել երեխային, սակայն բժիշկները համոզեցին նրան հանձնել տեղական հիվանդանոցներից մեկը լրացուցիչ հետազոտությունների համար: Կինն ասում է, որ նրա ընտանիքն աղքատ է և բուժման համար գումար չունի: Այնուամենայնիվ երեխային հետազոտում են բժիշկները:
