Հովիկ Աբրահամյանը դիմում կգրի
Մենք օրեր առաջ հայտնել էինք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Մոսկվա իր քաղաքական ապագան հստակեցնելու նպատակում։ Երեկ նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել է լուրը, նշելով, թե քաղաքական հարցեր չեն քննարկել։ Իրականում մեր տեղեկություններով քննարկվել են քաղաքական հարցեր, պարզ է դարձել, որ Ծառուկյանի վերադարձը կայացել է ռուսական դաբրոյով։ Հովիկ Աբրահամյանը շոշափել է իր քաղաքական ապագայի հետ կապված հարցեր՝ ակնարկելով այլ ուժի հետ համագործակցության ու խորհրդարան մուտք գործելու մասին, թերեւս նկատի է ունեցել հենց ԲՀԿ-ին։ Այսօր կամ վաղը Հովիկ Աբրահամյանը կհանդիպի նախագահի հետ եւ հետաքրքիր է, թե դրանից հետո իր դիմումը որ ուղղությամբ կլինի։
