Ալիեւ. «Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու»
«Ղարաբաղյան հակամարտությունը շատ պարզ լուծում ունի»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու:Նախ պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք երբեք թույլ չենք տա Ադրբեջանի տարածքում երկրորդ հայկական պետություն ստեղծել: Եթե որեւէ մեկը նման բան է սպասում, թող իզուր չսպասի»,- ասել է նա:
