Պեդրո Ագրամունտը վերընտրվել է
Իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում: Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում պետք է ընտրվեր նախագահ: Այսպիսով՝ Պեդրո Ագրամունտը կրկին վերընտրվել է: Պեդրո Ագրամունտից բացի, ԵԽԽՎ նախագահի պաշտոնում այլ թեկնածուներ չեն առաջադրվել:
