Ռուսաստանը և Սերբիան պատրաստվում են ներխուժել Կոսովո․ Տաչի
Կոսովոյի ղեկավար Հաշիմ Տաչին մտավախություն է հայտնել Կոսովոյի տարածքների մի մասի հավանական զավթման կապակցությամբ։ Տաչին հայտարարել է, որ Սերբիան մտադիր է Ռուսաստանի օգնությամբ զավթել հանրապետության հյուսիսը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Սերբիան, հավանական է, նոր ռազմական հակամարտություն են ծրագրում Բալկաններում։ Նրա համոզմամբ՝ Պուտինը նույն ռազմավարությունը կիրառել է Ղրիմում և Ուկրաինայի արևելքում, ուղակի այդտեղ խոսքը ռուսների համար սպառնալիքի մասին էր, իսկ այս դեպքում՝ սերբերի։
«Սերբիան փորձում է ռուսական օգնությամբ պառակտել Կոսովոն և և օկուպացնել դրա մի մասը»,-հայտարարել է նա։
