Մոսկվայում սառնամանիք է
Մոսկվայի շրջանում սպասվում է մինչև 27 աստիճան ցուրտ, հայտնում է RIA Novosti-ն։ Հաղորդվում է, որ այսօր և վաղը Մոսկվան կգտնվի ատլանտյան ցիկլոնի տաք ոլորտում, իսկ շաբավթա կեսին սպասվում է սառնամանիք։ Օդի ջերմաստիճանը այս գիշեր կկազմի – 2-ից մինչև 0, վաղը ցերեկը՝ մոտ 0 աստիճան։ Երեքշաբթի երեկոյան ժամերից Մոսկվայում կդիտվի սառը մթնոլորտային ճակատ, չորեքշաբթի օրվանից սպասվում են ձյան առատ տեղումներ, ջերմաստիճանը կնվազի մինչև մինուս 10-12 աստիճան։
