ՀՀԿ-ն ինքնամաքրվում է
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօր Հայելի ակումբում նշեց, որ ռեյտինգային ցուցակում հայտնվելու համար պայքար է գնալու ՀՀԿ-ականների միջև: Ըստ նրա՝ ռեյտինգային համակարգը ինքնամաքրման պրոցես կարող է տանել կուսակցություններում. «ՀՀԿ-ում որոշ մարդկանց մեջ մրցակցություն է գնալու տարածքներում առաջադրվելու ժամանակ։ Այդ մրցակցությունը նաև օգնելու է ընդդիմությանը, որ ընտրություններն ինչ-որ չափով մաքուր լինեն։ Այսինքն՝ այնտեղ մասնակցելու են ՀՀԿ-ի այն մարդիկ, ովքեր իրոք չունեն այդ նյութական ռեսուրսները, բայց ունեն ավելի շատ կենսագրություն, սկզբունքներ։ Սա այդ ընտրակարգի դրական մասն է։ ՀՀԿ-ն իրոք ունի ռեսուրսներ»։ Ինչպես հայտարարեց՝ այսօր հիմնականում դաշինքները ձևավորվում են իշխանության գալու համար:
