Սկանդալ Աստանայում. վիճել են արաբ լրագրողները
Արաբական ԶԼՄ-ների 2 լրագրող կռվել է Սիրիայի իշխանությունների պատվիրակության ղեկավար Բաշար ա-Ջաֆարիի ելույթը Աստանայում լուսաբանելիս: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ Rixos հյուրանոցի լոբբիից Ալ-Ջաֆարիի դուրս գալու ժամանակ օպերատորներից մեկը մի քանի անգամ խնդրել է գործընկերոջը մի կողմ տանել գլուխը՝ նկարահանմանը չխանգարելու նպատակով։ Այնուհետև վեճ է ծագել և նրանք սկսել ենիրար քաշքշել։ Ջաֆարին չի արձագանքել կատարվածին։
