Մոսկվան չի գայթակղվում ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների առումով.ԱԳ
РИА Новости-ն փոխանցում է,որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ,որ Մոսկվան չի գայթակղվում Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների առումով: «Մենք չենք գայթակղվում, բայց, ինչպես արդեն բազմիցս ասել է նախագահ Պուտինը, պատրաստ կլինենք անցնելու ճանապարհի մեր մասը, որպեսզի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները նորմալանան: Դա հնարավոր է անել, անշուշտ, բացառապես իրավահավասարության հիման վրա, միմյանց հարգելու հիման վրա և այդ շահերի հավասարակշռության որոնման հիման վրա այնտեղ, որտեղ մեր առջև ընդհանուր նպատակներ կան միջազգային ասպարեզում, այնպիսիք, ինչպիսին պայքարն Է ահաբեկչության դեմ»,- ասել է նա:
