Այսօր կմեկնարկի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խոհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը, որը կտևի մինչև հունվարի 27-ը։ Նստաշրջանի ընթացքում կընտրվեն ԵԽԽՎ նախագահը և փոխնախագահները։ Նշենք, որ նախագահն ընտրվում է 1 տարով, այնուհետ պաշտոնավարումը երկարացվում է ևս 1 տարով։
