Իրանը պատրաստ է վերադառնալ միջուկային ծրագրին, եթե...
Ինչպես հաղորդում է CBC հեռուստաալիքը,Իրանի միջուկային էներգետիկայի հարցերով զբաղվող կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտնել է,որ երկրի ղեկավարությունը պատրաստ է վերսկսել միջուկային զենքի ոլորտում գործունեությունը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվի միջազգային միջնորդների հետ կնքած գործարքից։ «Մենք հեշտությամբ կարող ենք արագ վերսկսել աշխատանքը և վերադառնալ ոչ միայն այն մակարդակին, որի վրա եղել ենք նախկինում, այլ՝ տեխնոլոգիական առումով ավելի բարձր մակարդակի:Չենք ցանկանում նման որոշում կայացնել, բայց պատրաստ ենք իրադարձությունների նման զարգացմանը»,-ասել է նա։
