Պաշտպանել Ֆրանսիան ԱՄՆ-ից և Ռուսաստանից. Վալս
RIA Novosti-ն տեղեկացնում է,որ Ֆրանսի իշխող Սոցիալիստական կուսակցության փրայմերիզի երկրորդ փուլ դուրս եկած Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը, ով հավակնում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հայտնել է,որ պետք է պաշտպանել Ֆրանսիան ԱՄՆ-ից և Ռուսաստանից։ «Ես ցանկանում եմ տեսնել Եվրոպան թարմացված, ինքնիշխան, եվրոպացիներին պաշտպանելու ունակ... Չեմ պատրաստվում թողնել իմ երկրի քաղաքացիներին բախտի քմահաճույքին՝ ի դեմս Ֆրանսուա Ֆիյոնի աջ ծայրահեղականների..., Թրամփի գլխավորած ԱՄՆ-ի և Պուտինի Ռուսաստանի՝ այս բարդ աշխարհում՝ ի դեմս գլոբալիզացիայի, որը մեզ որևէ օգուտ չի բերում»,-ասել է Վալսը:
