Աստանայում ավարտվել է պատվիրակությունների հանդիպումը
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աստանայում ավարտվել է Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի պատվիրակությունների եռակողմ հանդիպումը։ Հանդիպումը տևել է 5.5 ժամ։ Հանդիպումը մեկնարկել է երկկողմ ձևաչափով՝ Իրանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որն էլ տևել է մոտ 15 րոպե, այնուհետև նրանց միացել են Թուրքիայի ներկայացուցիչները։
