ԱՄՆ-ում պտտահողմի հետևանքով 15 մարդ է զոհվել
ԱՄՆ-ում տորնադոյից զոհվել է 15 մարդ, հայտնում է Associated Press-ը: Երեկ տորնադոն է սկսվել Միսիսիպիի եւ Ջորջիայի նահանգներում, ինչի հետեւանքով տուժել են տասնյակ մարդիկ:Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Ջորջիա նահանգում փոթորկի հետևանքով 11 մարդ էր զոհվել և 23-ը տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Փոթորիկը զգացվել է նաև Լուիզիանայում, Ալաբամայում և Տեխասում:
