Թրամփի երդմնակալությունն ավելի շատ մարդ է դիտել, քան Օբամայինը
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը դիտել է մոտ 30 մլն ամերիկացի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բարաք Օբամայի երկրորդ երդմնակալության արարողությունը 2013-ին 10 մլն-ով ավելի քիչ դիտում էր ունեցել: Թրամփի երդմնակալության արարողությունը 1969-ից սկսած՝ ԱՄՆ նախագահների երդմնակալությունների թվում 5-րդ ամենադիտվածն է: Առաջին տեղում ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալությունն է, դիտել է 42 մլն մարդ: Երկրորդ տեղում է Օբամայի առաջին երդմնակալությունը՝ մոտ 38 մլն հեռուստադիտող, երրորդ տեղում է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի երդմնակալությունը՝ 34 մլն մարդ: Այնուհետև 1973-ին ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի երդմնակալությունը, որը դիտել էր 33 մլն մարդ:
