Արդեն 3 ամսից ավելի է` արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի փողոցի 2/2 շենքում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շենքը կառուցվել է 1975 թ-ին, ունի 5 մուտք և 10 հարկ: Այս պահին նշված շենքի մուտքեր մտնելու համար պետք է կրես հակագազ, հակառակ դեպքում` գարշահոտությունը կխեղդի քեզ: Բնակիչները կանոնավոր կատարել են կոմունալ բոլոր վճարումները, իսկ նկուղներում լցված կեղտաջրերը արդեն հասնում են բնակարաններ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին. «Դիմել ենք Ջրմուղին, դիմել ենք համատիրությանը, դիմել ենք Շենգավիթի թաղապետարան: Ամեն անգամ գալիս` ականջներիցս լապշա են կախում ու արդեն անգիր արած նույն բառերն են կրկնում` «Մենք ոչինչ չենք կարող անել, դուք ձեր ուժերով գարշահոտության դեմն առեք»: Դրսում կան դիտահորեր, որոնք ամբողջովին լցված են կոյուղակեղտով ու միակ սփոփանքը բնակիչների համար նա է, որ ձմեռը հոտը այդքան չի տարածվում: Երևանի քաղաքապետարանը ամեն անգամ ամպագոռգոռ հայտարարում է, թե Երևանը մեր տունն է, հետաքրքիր է` այդ վայ չինովնիկները այս պայմաններում, այս հոտին կապրեի՞ն: Եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի` շենքը ամբողջովին կդառնա վթարային ու մոտ 150 ընտանիք կհայտնվի դրսում: Բնակիչների հույսը Երևանի քաղաքապետարնն է, հանձինս` քաղաքապետ Տարոն Մարգարյանը: « Եթե քաղաքապետը իմանա էս իրավիճակի մասին, վստահ ենք, որ հարցին լուծում կտրվի, հակառակ դեպքում` մնում է ողջ շենքով պաշարենք կառավարության շենքը: Առողջապահության նախարարությունը պայքարում է խոզի գրիպի ու եսիմ ինչ գրիպի դեմ, բայց հենց իրենց քթի տակ համաճարակ է հասունանում»:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը