«Համաշխարհային քաղաքականության մեջ շատ բան է դրված խաղաքարտին»
Գերմանական Bild թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հոդված է հրապարակել, որում նշել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելով վերջապես ավարտվեց 20-րդ դարի հին աշխարհը։ «Դոնալդ Թրամփի ընտրությամբ վերջնականապես ավարտվեց XX դարի նախկին աշխարհը»,- գրել է Շտայնմայերը: Նրա կարծիքով՝ համաշխարհային քաղաքականության մեջ ներկայիս անորոշության շրջանում «հատկապես շատ բան է դրված խաղաքարտին»:
