Աստանայում Սիրիայի հարցով խորհրդակցությունները տևում են արդեն 5 ժամ
Աստանայում Սիրիայի հարցով խորհրդակցությունները շարունակվում են արդեն ավելի քան 5 ժամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Խորհրդակցությունը անցկացվում է Աստանայում Mariott հյուրանոցում: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցում են Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդռահմանովը, ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Վերշինինը, Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ջաբեր Անսարին եւ Թուրքիայի պատվիրակությունը:
