Մարգվելաշվիլին Դոնալդ Թրամփին հրավիրել է Վրաստան
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու համար և նրան հրավիրել է Վրաստան: «ԱՄՆ-ը մշտապես անկախության փարոս է եղել մյուս երկրների համար և գլխավոր հիմքն է աշխարհում խաղաղության ու կայունության համար։ Վրաստանը մշտապես կլինի ԱՄՆ-ի ուժեղ գործընկեր։ Ես հուսով եմ, որ ես հնարավորություն կունենամ հրավիրել ձեզ Վրաստան ձեզ համար ցանկացած հարմար պահի»,- գրված է հաղորդագրության մեջ, հայտնում է Sputnik լրատվական գործակալությունը:
