Մեդվեդեւը վերընտրվել է
Lenta-ի հաղորդմամբ՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը բաց քվեարկության արդյունքում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին վերընտրել է կուսակցության նախագահ:Մեդվեդեւը անցյալ տարվա սեպտեմբերին գլխավորել էր Պետդումայի խորհրդարանական ընտրությունների կուսակցական ցուցակը: ՌԴ վարչապետը կուսակիցներին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած վստահության համար:
