«Թփերի հետևում». Սաակաշվիլին վիրավորվել է
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայում Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է տեղադրել, որում քննադատել է ուկրաինացի լրագրողներին ոչ պրոֆեսիոնալ նկար հրապարակելու համար: Հրապարակման մեջ Միխայիլ Սաակաշվիլին նշել, որ երդմնակալության ընթացքում ինքը եղել է մյուս հյուրերի կողքին, իսկ տվյալ լուսանկարն արդեն արվել է, երբ ինագուրացիան արդեն ավարտված է եղել:
