Ավստրալիան փորձում է այլընտրանք գտնել Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագրին
Ավստրալիան փորձում է Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության համաձայնագրին այլընտրանք գտնել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով РИА Новости-ին:Ավստրալիայի առեւտրի նախարար Ստիվ Չոբոն Դավոսի համաշխարհային ֆորումի ժամանակ հանդիպել է համաձայնագրի անդամ 6 երկրների գործընկերների հետ եւ քննարկել առեւտրային հարաբերությունների հնարավոր տարբերակները: Ավստրալական կողմի՝ այլընտրանք գտնելու մտադրությունը հղացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց Գործընկերությունից դուս գալու մասին:
