Անհրաժեշտ է ազատվել ԴԱԻՇ-ից. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Լենգլիում գտնվող ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն (ԿՀՎ), հայտնում է Reuters-ը: Նա ԿՀՎ-ի աշխատակիցներին առաջարկել է պայքարել ԴԱԻՇ-ի դեմ: «Անհրաժեշտ է ազատվել ԴԱԻՇ-ից, այլ ընտրություն մենք չունենք: Արմատական իսլամիստական ահաբեկչությունը պետք է ջնջվի երկրի երեսից»,- ասել է Թրամփը: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԴԱԻՇ-ի առաջացման հարցում մեղավոր է Հիլարի Քլինթոնը:
