Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել պատժամիջոցների չեղարկման պատրանքներից
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել ռուսներին հրաժեշտ տալ պատրանքներին, թե Արևմուտքի պատժամիջոցները Մոսկվայի դեմ շուտով չեղարկվելու են, հայտնում է gazeta-ն: «Ժամանակն է հրաժեշտ տալ պատրանքներին, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկվելու են»,- հայտարարել է Մեդվեդևը՝ ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում: Մեդվեդևը նաև խորհուրդ է տվել ՌԴ ագրարարներին օգտագործել իրենց համար ստեղծված հաջող տնտեսական վիճակը:
