Իհարկե՝ ոչ... Սա շաաաաաատ մեծ տարբերություն է
Արդյոք կա՞ կասկած, որ Թրամփը կեղծել է ընտրությունները: Իհարկե չկա: Արդյոք նա բավարարու՞մ է բոլորի ցանկություններն ու պահանջները:Իհարկե՝ ոչ: Ի վերջո, որևէ երկրի նախագահ բոլորին բավարարելու համար չի կոչված: Դա այլ մասնագիտություն է: Հիմա ինչու՞ չեն թողնում մի երկու տարի աշխատի, որ արդյունքը տեսնեն՝ ըստ դրա վարվեն: Ասեմ նաև՝ սխալ է ՀՀ և ԱՄՆ ցույցերը և ոստիկանության վարքը համեմատելը: ՀՀ բողոքել են և բողոքում են կեղծված ընտրությունների դեմ, ԱՄՆ-ում սեփական թեկնածուի պարտվելու, արդարորեն պարտվելու, համար: Սա շաաաաաատ մեծ տարբերություն է: Քաղաքագետ Արա Պապյանի գրառումը
