Ահաբեկչությունից 46 մարդ է զոհվել
ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Arabia հեռուստաալիքը հայտնում է,որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից 160 կմ արեւելք ընկած Զլիթեն քաղաքի ռազմաուսումնական ճամբարում ահաբեկչությունից 46 մարդ է զոհվել: Ըստ առկա տեղեկությունների՝ ճամբարում պայթել է պայթուցիկներով բեռնատարը: Տուժածների թվում կան քաղաքացիական անձինք:
