Թրամփի դեմ կանացի երթերին 2 մլն մարդ է մասնակցել. տեսանյութ
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո երթեր են տեղի ունեցել ի պաշտպանություն կանանց իրավունքների: Ակցիաներին մինչև 2 մլն մարդ է մասնակցել: Հայտնում է The Washington Post-ը: Ոստիկանության տվյաներով՝ Վաշինգտոնում ցույցին մասնակցել է մոտ կես մլն մարդ, նույնքան ցուցարարներ դուրս են եկել Լոս-Անջելեսի փողոցներ: Ցուցարար ամերիկացիներին աջակցել են աշխարհի այլ քաղաքներում ևս՝ Փարիզում, Բեռլինում, Հռոմում, Վիեննայում, Ժնևում, Ամստերդամում, Նայրոբիում, Սիդնեյում, Մելբուրնում, Տոկիոյում, Հելսինկիում:
