Երդմնակալություն, բողոքի ակցիաներ ու բոլորովին նոր ԱՄՆ

Օբամայի վերջին կոչը` Մոսկվային Այսօր աշխարհի թիվ մեկ իրադարձությունն է` ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալությունը: Այդ իրադարձությունից մեկ օր առաջ Բարաք Օբաման վերջին ասուլիսը տվեց, որի ընթացքում խոսեց Ռուսաստանի թեմայով: ԱՄՆ-ի հեռացող նախագահի խոսքով, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն առնչություն չունեն այդ երկրի միջուկային զինանոցի հետ և հետևանք են Ուկրաինայի հանդեպ՝ Կրեմլի իրականացրած «օկուպացիոն քաղաքականության»: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր վերջին ասուլիսում Բարաք Օբաման հայտարարեց՝ պետք չէ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կապել միջուկային սպառազինությունները սահմանափակելու հարցով բանակցությունների արդյունքների հետ: Օբամայի խոսքով, այդ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել Ուկրաինայի հանդեպ իրականացվող քաղաքականությունը: Օբամայի այս մեկնաբանությունն առաջին արձագանքն էր ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հունվարի 16-ին հնչեցրած այն հայտարարության, թե Ռուսաստանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցների վերացումը հնարավոր կդառնա այդ երկրի միջուկային զինանոցի կրճատման դեպքում: Սպիտակ տանը կայացած իր վերջին ասուլիսում Օբաման ընդգծեց՝ պատժամիջոցները սահմանվել են ոչ թե միջուկային զենքի հետ կապված խնդիրների պատճառով, այլ այն, որ Ռուսաստանն ուժային ոտնձգություն է կատարել անկախ և ինքնիշխան երկրի՝ Ուկրաինայի հանդեպ: Ըստ նրա, սա ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև միջազգային հանրության վճիռն է: «Ռուսաստանը շարունակում է օկուպացնել Ուկրաինայի տարածքը, միջամտել այդ երկրի գործերին և աջակցել այն զինյալներին, որոնք խարխլում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: Ահա թե ինչ կասեի ես ռուսներին՝ որքան շուտ դադարեցնեք այդ ամենը, այնքան շուտ կվերանան պատժամիջոցները»,- ասաց Օբաման: Նա նշեց նաև, որ ԱՄՆ-ի համար կարևոր է պահպանել հետևյալ սկզբունքը՝ մեծ երկրները չպետք է գրավեն և ներխուժեն փոքր երկրներ: Ռուսաստանն, իր հերթին, մեղադրում է ԱՄՆ-ին՝ 2003-ին Իրաք ներխուժելու համար: Կրեմլի քննադատության թիրախում է նաև Մերձավոր Արևելքում Օբամայի վարած քաղաքականությունն ու 2011-ին Լիբիայում իրականացրած միջամտությունը: Ինչ վերաբերում է միջուկային սպառազինությունների կրճատմանը, Օբամայի նախագահության շրջանում այդ ուղղությամբ որոշակի քայլեր են կատարվել՝ 2010-ին ՌԴ-ն և ԱՄՆ-ը ստորագրել են «Նոր մեկնարկ» կոչվող պայմանագիրը, ըստ որի, կողմերը համաձայնել են միջուկային զինանոցի ոչ մեծ կրճատումներ կատարել: Ու թեև հետագա տարիներին Օբաման ձգտում էր շարունակել բանակցություններն այդ ուղղությամբ, բայց երկու երկրների հարաբերությունների վատացման պատճառով դա տեղի չունեցավ: Իր վերջին ասուլիսում Բարաք Օբաման նաև նկատեց՝ Ռուսաստանը սրեց հակաամերիկյան հռետորաբանությունը հատկապես այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը 2012-ին վերադարձավ ՌԴ նախագահի պաշտոնին: Խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին, ԱՄՆ-ի հեռացող նախագահն ասաց, թե մտադիր է որոշ ժամանակ հանգստանալ, գիրք գրել ու չխանգարել իր հաջորդին՝ երկրի կառավարման գործում: Սակայն, կան թեմաներ, որոն շուրջ Օբաման չի տատանվի բարձրաձայնել իր խոսքը: «Դա տեղի կունենա այն դեպքում, երբ վտանգված կլինեն մեր հիմնական արժեքները», նշեց Օբաման, իբրև նման օրինակներ նշելով քվեարկության նոր խոչընդոտները, բազմակարծությունը կամ մամուլը լռեցնելու ինստիտուցիոնալ ջանքերը և մանուկ հասակում ԱՄՆ տեղափոխված, սակայն, փաստաթղթեր չունեցող անձանց արտաքսելուն միտված քայլերը: Թրամփի հայտարարությունները Մոսկվային «հույս են ներշնչում» Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի մամլո ասուլիսի հիմնական թեման ռուս-ամերիկյան հարաբերություններն էին ու ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ հնարավոր համագործակցությունը։ Սերգեյ Լավրովի խոսքով, Ռուսաստանը պատրաստ է փոխադարձ հարգանքի սկզբունքի հիման վրա հարաբերություններ կառուցել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ: «Ռուսաստանն առանց մտավախության, բայց և՝ առանց խանդավառության է սպասում Թրամփի պաշտոնավարմանը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը, այդուհանդերձ, հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի, քան Բարակ Օբամայի օրոք է։ Ռուսաստանի արտգործնախարարը նաև ընդգծել է՝ Դոնալդ Թրամփը նման չէ ԱՄՆ-ի նախագահներից և ոչ մեկին։ Սերգեյ Լավրովի խոսքով, Ռուսաստանը ողջունում է այն, որ Թրամփի օրոք ԱՄՆ-ի հիմնական նպատակներից մեկն ահաբեկչության դեմ պայքարն է լինելու: Թրամփի հայտարարությունները Լավրովին «հույս են ներշնչել», որ այդ պայքարում Միացյալ Նահանգները չի առաջնորդվի «երկակի ստանդարտներով»: Անդրադառնալով Սիրիայի հարցում ԱՄՆ-Ռուսաստան հնարավոր համագործակցությանը, Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի ընտրյալ նախագահի թիմը կընդունի Աստանայում կայանալիք հավաքին մասնակցելու հրավերը, և «դա կլինի առաջին շփումը ԱՄՆ-ի նոր նախագահի թիմի և Մոսկվայի միջև»: Բողոքի ցույցեր` ընդդեմ Թրամփի Միաժամանակ` այսօր Դոնալդ Թրամփի նախագահական երդման արարողության նախօրեին Վաշինգտոնը վերածվեց վիրտուալ մի ամրոցի: Շուրջ քառորդ միլիոն ցուցարարներ պատրաստվում են բողոքի ցույցեր իրականացնել հանրապետական թեկնածուի երդման արարողությանը զուգահեռ: Մինչև միջոցառումների մեկնարկը` ոստիկանության տվյալների համաձայն շուրջ 900 հազար մարդ կմասնակցի երդման արարողությանը, որոնց թվում են ինչպես Թրամփի աջակիցներն, այնպես էլ ընդդիմադիրները: Միջոցառումները ներառում են ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ երդման արարողությունն ու Սպիտակ Տան շրջակայքի փողոցներով անցնող շքերթը: Ցուցարարներից շատերը դժգոհ են Թրամփի արած հայտարարություններից՝ կապված կանանց, մահմեդականների, Օբամաքեերի չեղյալ հայտարարելու և ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին պատի կառուցման վերաբերյալ: Թրամփի կողմնակիցներն աջակցում են նրան հաջողակ գործարար և հեռուստատեսային աստղ լինելու համար՝ որպես առավելություն ընդգծելով նրա՝ ավանդական քաղաքական համակարգից դուրս լինելը: Հեռացող վարչակազմի ազգային անվտանգության քարտուղար Ջեհ Ջոնսոնը ասել է, որ ոստիկանությունը կբաժանի Թրամփի կողմնակիցների ու ընդդիմադիրների խմբերը՝ բախումներից խուսափելու համար: «Մտահոգությունն այն է, որ կլինեն թրամփամետ և հակադիր խմբեր, որոնք կարող են բախվել, եթե գտնվեն նույն տարածքում»,- ասել է Ջոնսոնը MSNBC-ին տված հարցազրույցում: 28 հազար անվտանգության աշխատակիցներ այդ օրը կապահովեն անվտանգությունը Վաշինգտոնի կենտրոնում շուրջ 8 քառակուսի կմ. տարածության վրա՝ տեղադրելով ճանապարհը փակող ցանկապատեր, բարիկադներ կամ բեռնատարներ: Շուրջ 270 հազար ցուցարարներ, ըստ բողոքի ցույցի կազմակերպիչների, կբաժանվեն 30 խմբերի: Թրամփի կողմնակիցները ևս կստանան երթ անցկացնելու իրավունք նախքան երդման արարողության սկիզբը: Disrupt J20 անունով ցուցարար խումբը խոստանում է ցույցեր անցկացնել բոլոր 12 ստուգման կետերում և փակել ճանապարհը դեպի միջոցառումների վայր: Այս պահին ամենամեծ բողոքի ցույցը կանանց երթն է՝ նախատեսված շաբաթ օրը Վաշինգտոնում: Նախնական տեղեկության համաձայն մասնակիցների թիվը կհասնի 250 հազարի: Կանանց երթեր նախատեսվում են նաև ԱՄՆ-ի այլ քաղաքներում ու աշխարհի տարբեր անկյուններում: Թրամփի դեմ ուղղված բողոքի ցույց նախատեսվում է չորեքշաբթի օրը Նյու Յորքում, որին կմասնակցեն նաև քաղաքապետ Բիլ դե Բլասիոն, ռեժիսոր Մայքլ Մուրն ու դերասան Ալեք Բոլդվինը, ով ընդօրինակում է Թրամփին «Saturday Night Live» հեռուստաշոուի եթերում: Վաշինգտոնում կայանալիք ցույցերից է նաև մարիխուանայի օրինականացման կողմնակիցների բողոքի ցույցն ընդդեմ Թրամփի որոշման՝ գլխավոր դատախազի պաշտոնում Ալաբամայի սենատոր Ջեֆ Սեշենսին նշանակելու վերաբերյալ: Վերջինս հայտնի է որպես մարիխուանայի օրինականացման քննադատ: Ոստիկանության ղեկավար Փիթեր Նյուշամը ասել է, որ ոստիկանները պատրաստ են մասսայական ձերբակալություններ իրականացնել անհրաժեշտության դեպքում, սակայն հույս է հայտնել, որ դա տեղի չի ունենա: «Եթե ձերբակալություններ իրականացնենք, ապա ամեն ինչ կընթանա արագացված կարգով»,- ասել է ոստիկանության ղեկավարը: Ոստիկանությունն ու անվտանգության ուժերը խոստացել են ապահովել ցուցարարների խոսքի և հավաքների ազատության սահմանադրական իրավունքը: Նախագահ Օբամայի առաջին երդման արարողությանը մասնակցել էր 2 մլն մարդ, իսկ երկրորդ երդմնակալությանը՝ շուրջ 1 միլիոն: Սպասվում է, որ այս տարի մասնակիցների թիվը չի հասնի մեկ միլիոնի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am