Աստանայում ընթանում է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը
Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններին ընդառաջ ընթանում է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Գերտեսչությունում նշում են, որ Աստանան բանակցությունների անցկացման համար ընտրվել է որպես չեզոք տարածք բոլոր կողմերի համար: Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցում են Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդռահմանովը, ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Վերշինինը, Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ջաբեր Անսարին եւ Թուրքիայի պատվիրակությունը:
