Հնդկաստանում գնացքը ռելսերից դուրս գալու հետեւանքով զոհերի թիվն ավելացել է
Հնդկաստանի արևելքում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 32 մարդ, հայտնում է The Times of India-ն: Ավելի վաղ նշվել էր 23 զոհի եւ մոտ 100 տուժածի մասին։ Միջադեպտ ըեղի է ունեցել Օրիսա եւ Անդհրա Պրադեշ նահանգների սահմանին։ Ռելսերից դուրս է եկել արագընթաց գնացքի 8 վագոն եւ լոկոմոտիվը։ Գնացքը Ջագդալպուր քաղաքից մեկնում էր Բհուբանեշվար քաղաք։ Տուժածների հետ կապված իրավիճակը պարզ կդառնա, երբ հաջողվի վագոններից դուրս բերել արգելափակված մարդկանց:
