Թերեզա Մեյը նշել է Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը քննարկվելիք թեմաները
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կհանդիպի հաջորդ շաբաթ, հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տանն իր աղբյուրին:Ավելի վաղ ԱՄՆ նոր վարչակազմի մամլո քատուղար Շոն Սփայսերը հայտնել էր, որ Մեյը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն՝ չնշելով այցի ստույգ ժամանակը: Նա միաժամանակ երկու ամսաթիվ էր նշել՝ հունվարի 26-ը և 27-ը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քննարկել ՆԱՏՕ-ի և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:
