Հայտնի է Սիրիայի հարցով բանակցությունների 7 մասնակիցների անունները
Աստանայում հունվարի 23-24-ին տեղի ունենալիք՝ սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ հանդիպմանը կմասնացկեն Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը, Ռուսասատանը, Իրանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան: Այս մասին հայտնում է TASS-ը: «Բանակցությունների մասնակիցներն են՝ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության ներկայացուցիչները, սիրիական ընդդիմության ներկայացուցիչները, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները, Թուրքիայի Հանրապետության ներկայացուցիչները, Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները, ԱՄՆ-ի ներկայացուցիչները, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
