Օբաման ինչպես է անցկացրել նախագահության ժամկետի ավարտից հետո առաջին օրը
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, որի լիազորությունների ժամկետը սպառվել է հունվարի 20-ին, նախագահությունից հետո առաջին օրը որպես գնացել է գոլֆի դաշտ: Այս մասին հայտնում է TMZ պորտալը: Օբաման առավոտյան գնացել է Կալիֆոռնիա նահանգի սպորտ-ակումբ, ընտրել է համաշխարհային դասի 18 փոսով Porcupine Creek Golf Club դաշտը, որը համարվում է լավագույններից մեկը նահանգում: Այդ ամբողջ ընթացքում ԱՄՆ նախկին նախագահից ոչ հեռու եղել է անվտանգության ծառայության մի քանի աշխատակից:
